News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում ռուսական ռոմանսի երեկո կլինի. «Սիրու՛մ եմ քեզ, իմ ռուսա՛ց լեզու, եւ գովերգում եմ եւ երգում..»։  Տոնական երեկոն նվիրված է Ռուսաստանի Դաշնության 20-ամյակին եւ ռուս մեծ պոետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 139 ամյակին։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունից հայտնում են, թե համերգը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին ժամը 19։00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Կհնչեն ռուսական  հայտնի դասական ռոմանսներ եւ բանաստեղծություններ, նաեւ հայկական ժամանակակից հեղինակներ՝ միջազգային մրցույթների բազմակի հաղթողների կատարմամբ։ Գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի մշակույթի արժանի գործիչ, Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի մշակութային կենտրոնի ղեկավար Մայա Սերգեեւնա Բաղդասարյան։

Երեկոյի կազմակերպիչներն են Ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնն ու Երեւանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ռուսական գիտության եւ մշակութային կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ