News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը Թուրքիայում չի իրականացվում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դինքի ընտանիքը դիմել է ՄԻԵԴ-ի որոշումների իրականացման հարցով զբաղվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։  Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը խնդրի հետ կապված նշել է, թե թուրքական իշխանությունները ՄԻԵԴ-ի վճռի իրականացման ուղղությամբ ոչ մի հստակ քայլ չեն անում։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի կողմից 2010-ի սեպտեմբերի 14-ին Թուրքիայի հանրապետության դեմ կայացրած որոշման մեջ նշվել է, որ թուրքական իշխանությունները չեն ապահովել Դինքի անվտանգությունը եւ սպանության բացահայտման գործում անհրաժեշտ հետաքննություն չեն իրականացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ