News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպումներ է ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լոս Անջելեսում հինգ օր մնալուց հետո դեսպանը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ կմասնակցի  բարձր տեխնոլոգիաներին նվիրված «Armtech-Կոնգրես 2012» կոնֆերանսին, իր միկրոբլոգում հայտնել է Հեֆերնը:

«Հինգ շատ օգտակար օր եմ անցակցրել Լոս Անջելեսում:  Շատ բաներ եմ լսել եւ սովորել: Ուղեւորվում եմ Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու  Armtech-ին: ԱՄՆ-ի հետ ՏՏ ոլորտում համագործակցությունը կվերափոխի Հայաստանը»,- գրել է դեսպանը:

Նշենք, որ կոնֆերանսին ներկա կլինի նաեւ  հայկական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ