News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպան մոտ է, տարածաշրջանին օգնության ձեռք է մեկնում եւ ցանկանում է համագործակցել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում: Եվրոպացի երեք նախարարներ այս ուղերձն են փոխանցում Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին:

Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը, նրա շվեդ գործընկեր Կարլ Բիլդտը եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին դեկտեմբերի 12-ին եռօրյա շրջագայություն են սկսել Հարավային Կովկասում:

Այնուամենայնիվ, դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Հարավային Կովկասի երկրները չպետք է մոռանան, որ նման գործընկերությունը ենթադրում է առեւտրային կանոնների, մարդու իրավունքների պահպանում եւ այլն, գրում է բուլղարական «Standart»-ը:

Լեհաստանն ու Շվեդիան «Արեւելյան գործընկերության» նախաձեռնողներից են, Բուլղարիան տարածաշրջանում շահագրգռվածություն ունի իբրեւ սեւծովյան երկիր: Շրջագայության ընթացքում երեք նախարարները պետք է հանդիպեն  Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պետական վերնախավի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ