News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող IBM ընկերության կենտրոնակայան: IBM ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ  համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան եւ կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:

Աշխատանքային խումբը մինչեւ 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության եւ IBM ընկերության միջեւ կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:

IBMընկերությունն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ  ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ