News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքներից գնված խաղալիքների 29%-ում թունավոր մետաղների անթույլատրելի մակարդակ է հայտնաբերվել: Այդ մասին դեկտեմբերի 12-ի մամուլի ասուլիսում «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման միջազգային ցանցի համանախագահ Օլգա Սպերանսկայան:

 «Թունավոր մետաղները մանկական ապրանքներում» նախագծի շրջանակում փորձագետները ստուգել են տարբեր խաղալիքներ եւ պարզել, որ դրանցից միայն 71%-ն առողջության համար վտանգ չի ներկայացնում:

 «Պարզվում է, որ այն խաղալիքները, որոնք մենք ստուգել ենք եւ որոնք բարձր տոկոսով թունավոր մետաղներ են պարունակում, մեզ հայտնի բոլոր խաղալիքներեն են. Չեբուրաշկան, ձիուկը, մանկական կոսմետիկան», - ասել է Սպերանսկայան:

Ըստ փորձագետների՝ ստուգման արդյունքներն անհանգստանալու լուրջ հիմք են տալիս. գնված  569 ապրանքներից 164-ում հայտնաբերվել է առնվազն մեկ թունավոր մետաղ:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի խաղալիքների շուկայում անցկացվել էին լայնածավալ ստուգումներ, որոնց արդյունքում «Տուն տունիկ» խանութում վտանգավոր խմբաքանակ էր հայտնաբերվել: Այդ ընկերության առաջարկած խաղալիքները չէին համապատասխանել հիգիենիկ եւ մեխանիկական-ֆիզիկական պահանջներին: Ընդհանուր առմամբ խաղալիքների հինգ տեսակ չէր համապատասխանում տեխնիկական  կանոններին՝ գունային, համային, ձայնային եւ այլ հատկանիշներով:  Դրանք բոլորը չինական արտադրանք էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ