News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Google-ը  Apple հսկայի ողջ արտադրանքի համար քարտեզներ է տրամադրել: Apple-ը  սեպտեմբերին iPhone-ում եւ iPad-ում սեփական քարտեզն էր ներդրել, ինչը օգտվողներին բազում անհարմարություններ էր պատճառել:

Google-ի հավելվածն iPhone-ում վերականգնվել է դեկտեմբերի 12-ին: «Մարդիկ խնդրում էին iPhone-ում կրկին Google Maps-ը կիրառել: Ուրախ ենք հայտնել, որ քարտեզներն արդեն այստեղ են», – գրված է ընկերության բլոգում:  Google Maps-ը հասանելի է 49-ից ավելի երկրներում՝ 29 լեզվով: Սպասվում է նաեւ քարտեզների ներդնումը բջջային սարքերի նոր iOS-ում, գրում է «Վզգլյադը»՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Apple-ը Google Maps-ից հրաժարվել եւ սեփական քարտեզներին էր անցել  Samsung Electronics Co. եւ HTC Corp ընկերությունների Android պլատֆորմից հետ չմնալու համար, որը «Քարտեզներ» հավելված էր ներառում:

Այժմ Apple-ի թիմը փորձում է  շտկել իր ստեղծած քարտեզի սխալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ