News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Զոնգուլդաք քաղաքում կնոջ դեմ բռնության հերթական դեպքն է ֆիքսել խանութներից մեկում տեղադրված անվտանգության տեսախցիկը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Զոնգուլդաքում երեկոյան ուշ ժամի մի կին փախչել է իրեն ծեծի ենթարկած եւ հետապնդող ամուսնուց՝ մտնելով մի խանութ՝ պատսպարվելով խանութի վաճառովի աթոռի հետեւը։

Խանութի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ հանգստություն է ցուցաբերում խանութի սեփականատերը, ով կարծես չի նկատում, որ իր կողքին դաժանորեն կին են ծեծում եւ շարունակում է հեռուստացույց դիտել։

Հիշյալ դեպքի տեսագրությունը ինտերնետում հայտնվելուց հետո մեծ արձագանք է գտել։ Բացի կնոջը դաժանած ծեծող ամուսնուց, արձագանքների թիրախում է հայտնվել նաեւ խանութի սեփականատերը՝ կնոջ հանդեպ բռնությանը հանգիստ վերաբերվելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ