News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում բավականին լուրջ թերթի համբավ ունեցող Taraf թերթի հայտնի խմբագիր Ահմեդ Ալթանը աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել թերթի սեփականատեր Բաշար Արսլանին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Taraf պարբերականի գլխավոր խմբագրի հետ մեկտեղ աշխատանքից հեռանալու որոշում են կայացրել նաեւ փոխխմբագիր Յասեմին Չոնգարը եւ խմբագրակազմի 80 տոկոսը։ Սոցմեդիայում մեծ արձագանք է գտել Ահմեդ Ալթանի եւ մյուսների հեռանալը Taraf պաբերականից։

Նշենք, որ Taraf պարբերականի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը եւ այլ լրագրողներ մշտապես գրել են Հայոց ցեղասպանության մասին։ Taraf պարբերականում աշխատանքների համակարգողն է հայազգի Մարգար Եսայանը։ Դեռեւս հայտնի չէ, թե նա ինչ որոշում է ընդունել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ