News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընարի շրջանի դիմաց գտնվող Սիրիայի Ռեսուլայնի շրջանում կրկին վերսկսված բախումների հետեւանքով վիրավորված սիրիացի գրոհայիններին տեղափոխել են Թուրքիա եւ արագ հասցրել հիվանադանոցներ։

Թուրքական imc հեռուստաընկերության կողմից հեռարձակված կադրերում երեւում են, թե ինչպես են Ուրֆա նահանգում սահմանից նոր անցած վիրավոր գրոհայիններին տեղավորում շտապօգնության մեքենաները։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական կայքերում հայտնվել էր տեսագրություն, թե ինչպես են Ռեսուլայնում սիրիացի գորհայիններն սպանում անզեն մարդկանց։ Սակայն ինչպես երեւաց այս տեսագրությունից, դրանից շատ չանցած անզեն քաղաքացիներին սպանող գրոհայինների առաջ Թուրքիայում բացում են դռները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ