News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն այս անգամ «Օդնոկլասնիկի» սոցցանցից է նեղացել։ Պատճառն այն է, որ սոցցանցը տեղանունների բաժնում Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունը Ադրբեջանի կազմում չի ընդգրկել։

1news.az-ը հայտնում է, որ կայքի ադմինիստրացիային հակառակում համոզելու փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել։ Չցանկանալով հրաժարվել պայքարից՝ ադրբեջանական վերոնշյալ գործակալությունը օգտվողներին կոչ է անում բոլորով միասին նամակներ ուղարկել «Օդնոկլասսնիկի»-ի ադմինիստրացիային, անգամ նամակի ձեւանմուշն են հրապարակել։

Ինչպես խորհուրդ էին տալիս անմահ Իլֆն ու Պետրովը՝ նամակներ գրեք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ