News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստան- Սփյուռք հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ, թեեւ համակարգային, արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցության գործող մեդելի առանձին դրույթներ պահանջում ե առավել հետեւողական աշխատանք։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ։

Նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Սփյուռքի հետ հարաբերությունները բարձրացվեցին նոր մակարդակի. «Մեր համատեղ ներուժը, համայն հայության համախմբվածության եւ համագործակցության հարյուրավոր օրինակները բազմապատկել են մեր մրցակցային առավելագույնը։ Միաժամանակ, առկա արդյունքները չեն արտացոլում մեր հավաքական հնարավորություններիր ողջ բազմազանությունն ու խորությունը»։

Սարգսյանի խոսքով՝ շարունակում են կարեւոև նշանակություն ունենալ Սփյուռքի կառույցների հետ համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը, Հայաստան- Սփյուռք  փոխգործակցության համար նպաստավոր պահմանների ապահովումը, փոխներգրավման գործուն բեխանիզմների ստեղծմանը։

Առաջիկա տարիներին մշակվելիք ձեւաչափերից նախագահն առանձնացրեց առաջնային համարվող սփյուռքահայ երիտասարդներին կրթության նպատակով տրամադրվող համալսարանական թոշակների նպատակաուղղված ավելացումը, սփյուռքի կրթօջախների հետ փոխգործակցության ծրագրերի ընդլայնումը, հայապահպանության որոլտներում համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը. «Աշխարհասփյուռ հայության հետ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներն առավել շոշափելի կդառնան մոտ ապագայում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ