News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ  մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երեւանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել եւ համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում մշակութային ոլորտում:

«Վերջին տարիներին Երեւանը բազմաթիվ հանրահայտ երաժիշտների է ընդունել եւ մեզ համար պատիվ է հյուրընկալել նաեւ ձեզ: Գիտեմ, որ առաջին անգամ եք հանդես գալու երեւանյան բեմում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության եւ ջերմ հյուրընկալության համար` Անդրե Մանուկյանը նշել է, որ տպավորված է Երեւանով եւ անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը:

«Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարեւորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաեւ իմ առաքելությունը»,-նշել է Անդրե Մանուկյանը:

Քաղաքապետը վտահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում Երեւանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն: 

Անդրե Մանուկյանն այցելել է նաեւ Երեւանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երեւանի պատմությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ