News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը իրատեսական չի համարում Ռուսաստանի` ԵվրոՀՀՊ-ներն իր դեմ չուղղելու իրավական երաշխիքներ  տրամադրելու պահանջը:  Նա  Ռուսաստանին առաջարկում է  ընդունել փոխադարձ ուժի չկիրառման մասին փաստաթուղթը:

«Կարծում եմ, քաղաքական փաստթուղթը, որում 29 պետությունների (ՆԱՏՕ-ի երկրներն ու Ռուսաստանը) կառավարություններ հաստատում են այն, ինչ որոշվել է 1997թ-ին` ուժ չկիրառել միմյանց դեմ,  ունի այնպիսի ուժ, ինչպես ցանկացած իրավական փատաթուղթ»,-«Ինտերֆաքսին» ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Պաստասխանելով հարցին, պատրաստ են ՆԱՏՕ-ում փոխել «երկու տարբեր համակարգերի» վերաբերյալ ներկայիս մոտեցումը կամ ՀՀՊ-ները Ռուսաստանի դեմ չուղղելու իրավական  երաշխիքներ տրամադրել, նա ընդգծել է, որ իրատեսական չէ ստանալ փաստաթուղթ, որը կվավերացվի 29 երկրի խորհրդարանների կողմից:

«Մենք հրթիռային սպառնալիքն իրական ենք համարում, այդ իսկ պատճառով ստեղծել ենք ՀՀՊ համակարգը: Միաժամանակ մենք առաջարկել ենք Ռուսաստանին համագործակցել: Կարող էինք փոխգործակցություն հաստատել ռուսաստանյան եւ ՆԱՏՕ-ական համակարգերի միջեւ»,-ասել է Ռասմուսենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ