News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2012 թվականին ոչինչ չի ձեռնարկվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ քանի դեռ Թուրքիայում կառավարում է հայերի ցեղասպանությունն իրականացրած մարդկանց մտածելակերպով եւ հոգեբանությամբ ներկայիս վերնախավը, ոչ մի առաջընթաց այդ գործընթացում չի լինի։ «Ես ոչ մի սպասելիք չունեմ Գյուլի,Էրդողանի եւ Դավութօղլուի գլխավորած թուրքական կառավարությունից։ Եթե նույնիսկ կա փոքր-ինչ սպասելիք, ապա՝ թուրքական հանրության առողջ, սակայն փոքր զանգվածից, որ կազմավորվում է այդ երկրում։ Եթե նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ ապրիլի 24-ին Ստամբուլի հրապարակներից մեկում դուրս կգան թուրքեր «Կներեք մեզ, հայե՛ր» կարգախոսով, ապա այսօր դա հնարավոր է»,- ասել է Զոհրաբյանը, ավելացնելով, որ հայ –թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ հույսը երիտասարդ սերունդն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ