News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքական T24.com կայքը հրապարակել է «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերի՝ Ստամբուլին նվիրված լուսանկարների շարքը (ֆոտոռեպորտաժ

Ներկայացված լուսանկարները սեւ ու սպիտակ են եւ ներկայացնում են Ստամբուլը։ Լուսանկարիչը նշել է, որ ինքը լուսանկարում է պատմություն, այսինքն, իր նկարած կադրերը պատմություն են դառնում։ Նա շեշտել է, որ այն ժամանակվա արած լուսանկարները դիտող Ստամբուլի ժամանակակից իշխանությունների դժվարությամբ կհավատան, որ այդ լուսանկարներում Ստամբուլն է։

«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ