News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը հաստատում է, որ որոշակի ուղղություններում Հայաստանն ու Եվրամիությունը սերտացել են: Այդ մասին Բրյուսելում կայացած խորհրդի նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսում նշել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Արդեն կան որոշակի ձեռքբերումներ: Հենց նոր մենք վիզային ռեժիմի հեշտացման համաձայնագիր ենք ստորագրել եւ ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցության արձանագրություն: Հասարակ մարդկանց համար դա մեր սերտ գործընկերության տեսանելի եւ շոշափելի արդյունք է»,- ասել է Ֆյուլեն:

Նշելով կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ջանքերը՝ Ֆյուլեն ընդգծել է, որ խնդիր են մնում դատական համակարգի ոչ բավարար անկախությունը եւ կոռուպցիայի դրսեւորումները:

«Նպատակները եւ սկզբունքները հստակ ձեւակերպված են: Այժմ խնդիրը դրանք իրագործելն է: Հայաստանն, իհարկե, կարող է ակնկալել ԵՄ-ի աջակցությունը: Մենք հուսով ենք, որ կարող ենք դրական գնահատական տալ մեր հարաբերությունների ամրապնդմանը Եվրոպական գործընկերության գագաթաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հաջորդ տարի Վիլնյուսում»,- նշել է ԵՄ-ի հանձնակատարը:

Նա ընդգծել է, որ հաջող արդյունքի հասնելու համար, որը թույլ կտա  օգտագործել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ողջ  ներուժը, անհրաժեշտ են ջանքեր՝ հաջորդ տարի շարունակական բարեփոխումներ անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ