News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունները հետ կանչելու բոլոր հիմքերն ունի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Հայ-թուրքական արձանագրությունների հանդեպ ՀՅԴ-ի վերաբերմունքը նույնն է. դրանք Հայաստանի շահերից չեն բխում: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ այդարձանագրությունները դադարեն գոյություն ունենալ, իսկ դրա միջոցներից մեկն էլ Հայաստանի ստորագրությունները հետ կանչելն է, քանի որ դրանք այս պահին ոչ թե Հայաստանին են օգուտ տալիս, այլ Թուրքիային: Թուրքիան արձանագրությունները ղարաբաղյան գործընթացում օգտագործում է որպես լծակ, ուստի հարկավոր է հետ կանչել դրանք»:

Ըստ Մանոյանի՝ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան որոշ քայլեր կձեռնարկի, որպեսզի ցույց տա, թե փորձում է  կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ընդ որում՝ քողարկվելով հայ-թուրքական արձանագրություններով:

Միաժամանակ, ըստ նրա, մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունները հետ չեն կանչվի: «Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը եւ հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը մի շարք պետությունների աչքում Հայաստանի իշխանությունների կողմից վստահելի գործընկերոջ իմիջի ձեռքբերում է: Սակայն  դա չի համապատասխանում իրականությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ