News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի նորոգում եւ արդիականացում կիրականացվի: Այդ մասին նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվության մեջ:

Դա առաջին հերթին վերաբերվում է С-300 համակարգին: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում (Ռուսաստանի եւ Բելառուսի մասնագետների հետ) ընդհանուր որոշում է ընդունվել տվյալ նպատակների համար օգտագործել Հրազդանի «Պատնեշ» ՓԲԸ-ն, որը 100%-ով պետական ընկերություն է:

Այդ գործարանը կառուցվել է 1980-ական թվականներին` որպես ռազմական տեխնկայի ռադիոէլեկտրոնիկայի նորոգման տարածաշրջանային կենտրոն, ունի համապատասխան արտադրական տարածքներ, շենք եւ շինությունները:

Նախապես պլանավորվել էր C-300-ի արդիականացումն իրականացնել Երեւանի «Ավտոմատիկա» ընկերությունում, սակայն այնտեղ շենքային պայմանները բավարար չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ