News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր, ավելի քան 200 ֆիլմերի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը պատրաստվում է գալիք տարում համերգ տալ Հայաստանում։ Այդ մասին նա պատմել է «Ռոստով Պաշտոնական» հրատարակության հետ հարցազրույցում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

Իր հայկական արմատներով հպարտացող Միշել Լեգրանը խոստովանել է, որ հաճախ չի լինում իր պատմական հայրենիքում եւ դրա համար ուզում է իր հետ Հայաստան բերել իր նոր երաժշտական գործը, որը նվիրված է Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին, որից տուժել են նաեւ իր՝ մայրական կողմի բարեկամները։ «Սա իմ ունկնդիրների համար անսովոր կատարում կլինի։ Անվանումը դեռ չի ընտրվել, բայց չեմ բացառում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը։ Այն ինչ կատարվել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, սարսափելի է։ Անցյալ դարի առաջին կեսին հայերի մի մասը տուժել է օսմանցիներից, մյուս մասն ընկել է կոմունիստական կարգի տակ եւ ենթարկվել է կովկասացման։ Հայերի ողբերգությունը համեմատելի է հրեաների ողբերգության հետ»,- ասել է մեծ կոմպոզիտորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ