News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարության ծառայողական բնակարանների հնարավոր սեփականաշնոհման հարցը քննարկվում է: Համապատասխան առաջարկ է ներկայացվել պաշտպանության նախարարին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՊՆ կապիտալ շինարարության վարչության պետ Աշոտ Գրիգորյանը:

Ըստ նրա` հարցը  շատ լուրջ է:  Օրինակ, կան տներ, որոնք 90%-ով բնակեցված են  թոշակի գնացած զինվորականների ընտանիքներով: «Այդ պատճառով էլ հարցի լուծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ»:

Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ իր բաժնի իրավասության տակ գտնվող  5,5 հազար կառույցների 16%-ը կառուցվել են վերջին 20 տարիներին, նույն ընթացքում վերանորոգվել են 20%-ը, իսկ  64%-ի դեպքում էլ լրացել է պիտանիության ժամկետը, եւ դրանք վերանորոգման կարիք ունեն: 2012թ. որոշակի աշխատանք էր տարվել  կապիտալ շինարարության  ոլորտում` շահարկման էին հանձնվել մի քանի բնակելի տուն, յոթ  զորամաս, երեք սեղանատուն, վերանորոգվել էին երեք տասնյակ գրասենյակներ եւ ավելի քան 60 զորամաս: 2013թ. նախատեսվում է իրականացնել հինգ բնակելի տների կապիտալ վերանորոգում, կառուցել եւս երեքը: 

Հիվանդանոցներում պայմանների բարելավման առումով նույնպես նախատեսվել է  որոշակի աշխատանք: Այսպես,  կշարունակվի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի գլխավոր շենքի վերանորոգումը, նախատեսված է նաեւ  մասնաշենքերից մեկի  նորոգումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ