News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2012թ Բնապահպանության նախարարության համար բավականին հագեցած էր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց   բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Այս տարի նախարարությունը մշակել է 3 օրենքների նախագծեր, Կառավարության 34 որոշումների նախագծեր, որոնցից ընդունվել է 21-ը, իսկ 13-ը ընթացքի մեջ են: Մշակվել եւ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել են 6 իրավական ակտեր:

Արամ Հարությունյանը այս տարի նախարարության աշխատանքում ամենամեծ ձեռքբերումը համարում է «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումն է, իսկ բացթողումը կեսկատակ, կեսլուրջ 366 հազար 667 հատ մանրաձկան բացթողումն է Սեւանա լիճ:

Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ վերջին տաս տարվա ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով եւ 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Նրա խոսքով`  այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետեւանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել: Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք: Սեւանա լիճ է բաց թողնվել 200 000 հատ (3 եւ ավելի գրամ) ամառային իշխանի եւ 166 667 հատ (5 եւ ավելի գրամ) մանրաձուկ:

Անդրադառնալով «Արփի լիճ» ազգային պարկին՝ նախարարը նշեց, որ ավարտվել են այցելուների կենտրոնի եւ վարչական շենք-շինությունների շինարարական աշխատանքները: Այս տարի իրականացվել է նաեւ ստորերկրյա ջրերի մոնիթորինգ եւ նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն:ՀՀ բնապահպանությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ