News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար այսօր` դեկտեմբերի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց փաստաթղթերն են ներկայացրել էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: 

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին:

Ի դեպ, այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաuտատել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը: Ուղեցույցը սահմանում է ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կենտրոական ընտրական հանձնաժողովի որոշումներով եւ իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու որոշում է կայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ