News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

16-ամյա  Ի. Ե-ն «Սենյոր» հոթելում ԻԻՀ քաղաքացի Ա. Ռ. Խ-ի հետ ժամանակ անցկացնելուց հետո թալանել է նրան:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: 

16-ամյա  Ի. Ե-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ռ. Խ-ի հետ գտնվելով Երեւան քաղաքի Վ.Սարգսյան փողոցում գործող «Սենյոր» հոթելում, Ա. Խ-ի տաբատի գրպանից գաղտնի հափշտակել է վերջինս դրամապանակը, որի մեջ եղել է 40 հազար ՀՀ դրամ, 61 հազար 63 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 405 հազար ՀՀ դրամին համարժեք 3 մլն պարսկական թուման, բանկային քարտեր, ընդհանուր 506,063 ՀՀ դրամի գույքային վնաս: Քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ