News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ryanair բյուջետային ավիաընկերությունը չի մեկնաբանում հայկական շուկայով հետաքրքված լինելու մասին Երեւանում հնչած հայտարարությունը: Ընկերության մամուլի ծառայությունում չմեկնաբանեցին NEWS.am-ի ` Հայաստնում ներկայացուցչություն բացելու հնարավոր ժամկետների, ինչպես նաեւ հայկական շուկան ուսումնասիրելու մասին հարցմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն հայտարարել էր, որ բանակցություններ են վարվում  Ryanair ընկերության հետ, որն իր հերթին հետաքրքրված է հայկական շուկայով: Ryanair-ը աշխարհում ամենախոշոր բյուջետային ավիաուղիներից է, ամսական  ավելի քան 7 մլն ուղեւոր է տեղափոխում: Ընկերությունը հետխորհրդային երկրներից թռիչքներ է իրականացնում Մերձբալթիկայում: Հայաստան առայժմ թռիչքներ չեն իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ