News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ եւ  հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե երեխաները հնարավորություն են ստացել դիտելու «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ամանորյա մանկական ներկայացումը:

«Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու «Կիլիկյան»  վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաեւ՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 եւ «Փրկություն» ՀԿ կողմից կրթություն ստացող եւս 57 երեխա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել են անվճար դիտումներին»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի կողմից  բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երեւանյան թատրոնում առաջին անգամ են եղել եւ հիացմունքով նշել են, որ հետագայում եւս անպայման այցելելու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ