News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկներն, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին  եւ խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14 ամյա Հովհաննես Բունիաթյանին եւ նրա զարմիկին`4-ամյա  Հակոբին, ում փոխանցվել է նամակում նշված հեծանիվը, իսկ Հովհաննեսին`խոստացված համակարգիչը: Իրականություն են  դարձել նաեւ իննամյա Էրիկայի եւ չորսամյա Ալեքսի երազանքները: Նրանց համապատասխանաբար հանձնվել են անվավոր չմուշկներ եւ ավտոմեքենաների հավաքածու: Իսկ Ալավերդյան քույրերը`Մարինան ու Նատալին Ձմեռ պապին ուղղված եւ  Երեւանի քաղաքապետին հասցեագրված իրենց նամակում խնդրել էին խոհանոցային սպասք, նկարչական պարագաներ  ու տիկնիկներ: Բնականաբար իրականություն է դարձել նաեւ քույրիկների երազանքը: Երեւանցի փոքրիկներին այցելած Ձմեռ պապն ու Ձյունանուշը նաեւ հաճելի ժամանց են ապահովել երեխաներին եւ այլ հաճելի անակնկալներ մատուցել գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ