News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Իսպանական Իբի քաղաքում ռազմական հեղաշրջում է կատարվել։ Քաղաքապետը տապալվել է, քաղաքացիները գրավել են իշխանությունը։ Ճիշտ է, ընդամենը մեկ օրով։

Դեկտեմբերի 28-ին այնտեղ նշվում է «Հիմարների օրը»։ Դրա գլխավոր բաղադրիչներից են ձվով եւ ալյուրով կռիվները։ Փառատոնի մասնակիցները քաղաքապետարանի շենքի մոտ կատակով հեղաշրջում են կատարում եւ քաղաքապետ ընտրում, որին մեդալներ ու խորհրդանիշներ են հանձնում։ Նորանշանակ իշխանությունը սկսում է հարկեր հավաքել քաղաքացիներից։ Գումարը խորհրդանշական է, բայց չվճարողներին ալյուրով եւ ձվով են թաթախում եւ տեղափոխում քաղաքի  կենտրոնում տեղակայված բանտ։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կեսօրին հայտնվում է այսպես կոչված «ընդդիմությունը»։ Այն փորձում է տապալել նորընտիր քաղաքապետին։ Այդ ժամանակ ձվից ու ալյուրից բացի առավել ծանր սպառազինությունն է գործի դրվում, ինչպես օրինակ կրակմարիչներն են։ Մարտն ավարտվում է համընդհանուր երգուպարով, իսկ հավաքված գումարները բարեգործությանն են ուղղվում։ Ավանդույթը 200 տարվա պատմություն ունի, բայց ոչ ոք չի հիշում, թե որտեղից է այն ծագել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ