News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերհասկողության հարցերով դաշնային ծառայության  կողմից 30 ամենահետախուզվող թմրադիլերներից 12-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ այդ «սեւ ցուցակում»  նրանք զբաղեցնում են «պատվավոր» առաջին տեղը: Այնուհետեւ  հաջորդում են Տաջիկստանի (9), հետո Ղազախստանի եւ Աֆղանստանի քաղաքացիները, տեղեկացնում է Vesti.Az-ը` վկայակոչելով ծառայության պաշտոնական կայքը:

Հատկապես աչքի է ընկնում 51-ամյա Ռաուֆ Աբդուռահմանովը, ով  հետախուզվում է մաքսանենգության եւ 1կգ 200 գրամ հաշիշի ապօրինի վաճառքի համար: Մեկ այլ ադրբեջանցի` 49-ամյա Միրիսլամ Ազիզովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի վաճառքի մեջ:

Ռուսաստանի իրավապահ մարմինների տվյալներով, ադրբեջանցիները թմրամիջոցներ տեղափոխում են Ռուսաաստան հիմնականում Իրանից: Նշվում է, որ վերջին շրջանում ավելացել է Ադրբեջանից Ռուսաստան հաշիշի տեղափոխումը: Այսպիսով, հաստատվում է  փաստը, որ հենց Ադրբեջանն է  Իրանից Ռուսաստան թմրանյութերի մատակարարման միջանցք հանդիսանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ