News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո սերբ լրագրող Դրագան Վուկոտիչն իր տպավորություններն է կիսել մամուլում: Հունվարի  6-ին եւ 7-ին «Պոլիտիկա» ամսագրում հրապարակված «Մռայլ գանձը» հոդվածում լրագրողը գրում է հուշահամալիրի, թանգարանի եւ Հայոց ցեղասպանության մասին:

«Անցած դարի սկզբին Արեւմտյան Հայաստանում հայկական բնակչությունն ամենակրթվածն ու հարուստ դասն էր:  Այդ ժամանակ աշխարհին այդ մասում դպրոց գնալը եզակի երեւույթ էր, իսկ հայերն անգամ աղջիկների ինտերնատ ունեին, որտեղ սովորեցնում էին երաժշտություն, ֆրանսերեն, ասեղնագործություն»,-իր հոդվածում թանգարանի ուղեկցորդի պատմածն է ներկայացրել Վուկոտիչը:

Նա նշում է, որ թուրքերի ցասման եւ վրեժխնդրության հնարավոր պատճառները պետք է փնտրել նախորդող պատմական իրադարձություններում: Բալկանյան թերակղզում ազատագրական պայքարի արդյունքում տապալվեց թուրքական իշխանությունը, ուստի Օսմանյան կայսրությունը զայրույթն  ուղղեց դեպի իր արեւելյան սահմաններ...Մտավորականների նկատմամբ հարձակումը դարձավ հաշվեհարդարի սկիզբը...Զոհվեց ավելի քան մեկուկես մլն մարդ, սակայն կոնկրետ թիվը  եւ զոհերի ինքնությունը անհայտ են մինչ օրս:

Թանգարանում պահպանվում են Ռուսաստանի, Ֆրանիսիայի, Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ շատ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանչման  եւ դատապարտման մասին հռչակագրերի պատճենները: Թանգարանի առջեւ մեծ այգի է: Այստեղ նաեւ սերբական եղեւնի է տնկվել երեք տարի առաջ: «Այն դեռ փոքր է, բայց կարեւոր է, որ այստեղ է»,-ասում են թանգարանի աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ