News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2012թ-ի դեկտեմբերին հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ Արսեն Չիթչյանը (Բոդոլ), այս տեղեկությունը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Չիթչյանն այժմ գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Արսեն Չիթչյանը ընկերոջ հետ հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի տան վրա եւ վնասել տան գույքը, ինչպես նաեւ Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Կատարվածից անմիջապես հետո Խաչիկյաններն էլ իրենց հերթին էին հարձակվել Արսեն Չիթչյանի բնակապրանի վրա, ծեծի ենթարկելով նաեւ Արսենի տան բոլոր անդամներին:

Արսեն Չիթչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 185 հոդվածի 3-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ