News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական թույլտվություններով գործում է 242 աղբավայր՝ 1344 հա տարածքով: Այդ մասին նշված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության իրականացրած ուսումնասիրության մեջ:

Բացի այդ՝ գոյություն ունեն պաշտոնապես չգրանցված 196 աղբավայրեր` 171.2 հա տարածքով: Այսպիսով՝ ՀՀ-ում աղբավայրի տակ է գտնվում մոտ 1500 հա տարածք: Համեմատության համար՝ այդ տարածքը բավարար է 60-70 հազարանոց քաղաք կառուցելու համար:

Հայաստանում ամենախոշորը Նուբարաշենի աղբավայրն է՝ մոտ 50 հա տարածքով:

Նշենք, որ խորհրդային տարիներին գործում էին մոտ 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով): Այսպիսով՝ աղբավայրերի զբաղեցրած ներկայիս տարածքը անկախության շրջանում մի քանի անգամ ավելացել է:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրության՝ գործող աղբավայրերը ցանկապատված չեն եւ անկառավարելի են: Չի իրականացվում թափոնների վնասազերծում եւ հողածածկում, թորանի եւ գազերի հեռացում, մերձակա մակերեւույթային եւ ստորգետնյա ջրերի մոնիտորինգ եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ