News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

23 տարի առաջ, այս նույն օրը, այն ժամանակ բազմազգ, հիմա` վաղուց արդեն ոչ տոլերանտ Բաքվում սկսված ողբերգական իրադարձություններն իրենց դաժանությամբ ցնցեցին աշխարհը: Նացիոնալ-ֆաշիստական Ազգային  ճակատի հանրահավաքից հետո մի քանի հազար գազանցած «մարդիկ» սկսեցին ավերել քաղաքի հայ բնակիչների տներն ու սպանել:

Հարձակումներն ու սպանությունները կատարվում էին նախապես պատրաստված պլանի համաձայն, հայ բնակիչների ցուցակով, որը Ազգային ճակատի գրասենյակի պատին էր փակցված:

Ներկայումս «բարգավաճող եւ ժողովրդավար» Ադրբեջանում արգելված են անգամ հայերի ջարդերի մասին խոսակցությունները: Բաքվում չեն սիրում հիշել, որ այն ժամանակվա ղեկվարությունը, Աբդուռահման Վեզիրովի ղեկավարությամբ,  եւ անգամ հենց Ազգային ճակատը, դարձել էին փորձառու Հեյդար Ալիեւի քաղաքական  նենգ դավերի ակամա զոհերը, ով պաշտոնից հեռացվել էր 1982թ-ին` երկրում կոռուպցիայի  եւ կլանային խմբերի աջակցության պատճառով:

1988 թ. Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակված  Վեզիրովը հուսահատ պայքար էր մղում «ալիեւականության» դեմ: Նա ուղղակի հայտարարել էր, որ  Ադրբեջանում կուտակված ազգամիջյան խնդիրները Ալիեւի կառավարման արդյունք են. ավելին, վերջինիս բացահայտ մեղադրել էր 1988թ.  հակահայկական  հանրահավաքների մասնակցներին սննդով ապահովելու մեջ:

Արդեն  ջարդերի ժամանակ` 1990թ. հունվարի 13-ին,  Բաքվի հայ բնակչության թիվը  բավականին նավազել էր եւ  կազմում էր մոտ  50  հազ. մարդ: Այդ ողբերգական  օրերին կատարվածը երկրում իրական իշխանությունը Ազգային ճակատին անցնելու  եւ Խորհրդային Միեւթյան փլուզման գործընթացի արդյունք էր: Առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող ջարդերի ժամանակ  Բաքում տեղակայված ռազմական ստորաբաժանումներն արգելափակվել էին Սալյանսկի շրջանի զորանոցում: Դա հաշվարկված քայլ էր`  քաղաքի հայ բնակչությանն անպաշտպան թողնելով հազարավոր կրկնահանցագործների եւ ֆաշիստների առջեւ:

Իրավիճակը բարդացել էր նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն  խորհուրդը, որը պետք է Բաքվում արտակարգ դրոթյուն մտցնելու որոշում ընդուներ, չէր կարողանում նիստ գումարել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի  եւ Ազգային ճակատի կողմից պետական բոլոր շենքերն արգելափակելու պատճառով:

Իսկ Հեյդար Ալիեւն այդ ժամանակ Մոսկվայում էր եւ չանսաց Գորբաչովի` իր կողմնակիցներին Բաքվի փողոցներից դուրս բերելու հորդորին: Դա հասկանալի էր. անհրաժեշտ էր հասնել ավելի շատ մարդկային զոհերի, խորհրդային բանակի բազմահազար կոնտինգենտի հարկադրված մուտքին քաղաք, որպեսզի հետո ժողովուրդը պահանջեր «Հեյդար բաբայի» վերադարձը: Ինչո՞ւ դադարեցնել սպանդը, երբ հնարավոր էր դա համակարգել նախիջեւանյան կլանի  եւ այնպիսի դրածոների օգնությամբ, ինչպիսին Նեյման Փանահովն էր:

Սակայն որքան էլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները փորձեն հայերի ջարդերի վերաբերյալ լռեցման քաղաքականություն վարել,  ճշմարտությունն անհնար է թաքցնել, չափազանց շատ են վկայությունները, միջազգային հանրության արձագանքները: Անգամ Եվրախորհրդարանը հունվարի 18-ին Խորհրդային Միության ղեկվարությունից պահանջեց  զորքեր մտցնել Բաքու` հայերի ջարդերը դադարեցնելու համար:

Իսկ ընդհանրապես, փաստերը թացնելու փորձերն իմաստ էլ չունեն: Բավական է վերցնել միայն Ադրբեջանական ԽՍՀ-ի կենտրոնական` «Բավքի բանվոր»  թերթի  մինչեւ հունվարի 15-ի համարարներըը, երբ դեռ  երկրում իշխանության մարմինները մասնակի գործում էին:  Թերթի առաջին սյունակում հաղորդագրություն է զետեղված ջարդերի առաջին օրվա մասին (հունվարի 13-14 )` ստորագրված Ադրբեջանի բոլոր երեք բարձրաստիճան պաշտոնյաների` Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովի , ԳԽ նախագահության նախագահ Էլմիրա Կաֆարովայի եւ Մինստրների խորհրդի նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ ջարդերի զոհեր են դարձել «առավելապես հայերը», ինչը հաստատում է  այդ ողբերգական իրադարձությոնների էթնիկ բնույթը:

Ներկայումս ադրբեջանական պետական քարոզչամեքենայի զառանցանքի նպատակը ոչ միայն հակահայկական հիստերիայի սանձազերծումն է, այեւ  հայերի հերթական սպանդին Հայդար Ալիեւի մասնակցության քողարկումը:

 

Իվան Ղարիբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ