News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ստամբուլում հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում 2 հայ կնոջ դեմ հարձակումներից հայ համայնքը դեռ ուշքի չի եկել, հայ կնոջ դեմ նոր ոտնձգության մասին է հայտնի դարձել:

Ստամբուլի հայկական  «Ակոս»-ի փոխանցմամբ` հունվարի 6-ին, ստամբուլահայ մի տարեց կին գնալիս է եղել Սուրբ Գեւորգ եկեղեցի` մասնակցելու Սուրբ Ծնունդի պատարագին, երբ նրան ճանապարհին կանգնեցրել են անհայտ անձիք` խոստանալով նյութական օգնություն եւ ստիպելով նստել իրենց մեքենան: Սակայն տարեց կնոջը հաջողվել է դուրս պրծնել անհայտ անձանց ձեռքից: Տարեց հայ կինը դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը:

Դեպքի ականատեսները պատմել են, թե տարեց կնոջ մոտ մի սպիտակ մեքենա է կանգնել, որից իջած մարդիկ նրան Ֆաթմա անունով մեկին են հարցրել, պնդել թե իրենք նյութական օգնություն են ցույց տալիս եւ տարեց կնոջն էլ առաջարկել: Տեսնելով, որ տարեց կինը հրաժարվում է, անհայտ անձիք փորձել են  նրան բռնի նստեցնել մեքենան:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում իր տան մեջ դանակի 7 հարվածի հետեւանքով սպանվել էր 84-ամյա մի հայուհի եւ որոշ պնդումների համաձայն, մարդասպանները նրա մարմին խաչի նշան են դաջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ