News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական Նոր գյուղ թաղամասում երկու օր առաջ դիպուկահարի կրակոցից հայ է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից, նշելով, որ վիրավորը միջին տարիքի տղամարդ է:

Նա որոշել է կրճատել իր ճանապարհը, որի արդյունքում հայտնվել վտանգավոր տարածքում՝ դիպուկահարի տեսադաշտում: Տղամարդը ոտքի ծանր վնասվածք է ստացել, նրան վիրահատել են եւ նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ինչ վերաբերում է Հալեպի ընդհանուր իրավիճակին, ապա թեեւ վերջին ժամանակներս բախումների թիվը նվազել է, սակայն իրավիճակի չի կարելի հանգիստ համարել, քանի որ մթնոլորտը քաղաքում լարված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ