News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանում ընդդիմությունը խորհրդարան է հրավիրում երկրի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեին։ Ինչպես հայտարարել է քաղաքական փոքրամասնության առաջնորդներից Ակակի Մինաշվիլին, իրենք նախարարից պահանջում են բացատրություն տալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարության համար եւ հրաժարական տալ:

Մինաշվիլին հայտարարել է, որ Փանջիկիձեն տեղեկացված չէ եւ նրա գործունեությունն անհարմար դրության մեջ է դնում Վրաստանին։ «Լիտվայում արված Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունը հարցականի տակ է դնում վարչապետի այցելությունը Երեւան, մենք նաեւ հիշում ենք նրա  չմտածված հայտարարությունները վարչապետի՝ Բաքու կատարած այցելությունից առաջ»,- ընդգծել է Մինաշվիլին, հայտնոմ է «Գրուզիա Օնլայնը»։

Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի, այսօր՝ հունվարի 15-ին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որոնք կապված են Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի՝ Ադրբեջանի տարծքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունների հետ։

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Լիտվա կատարած այցելության շրջանակներում, հունվարի 10-ին կազմակերպված Եվրոպական խորհրդարանական խմբի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փանջիկիձեն, իբր, հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարծքային ամբողջականության օգտին»: Իսկ նախօրեին վրացական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ վերոնշյալ հայտարարության համար ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից նկատողություն է ստացել եւ որ վարչապետի՝ հունվարի 17-ին նշանակված պաշտոնական այցը Երեւան խափանման եզրին է։ 

«Մայա Փանջիկիձեն Վրաստան կվերադառնա այսօր եւ անձամբ մեկնաբանություններ կանի»,- կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտարարել է Իվանիշվիլին։

Նշենք, որ Վրաստանի ԱԳՆ-ում հայկական լրատվամիջոցներին պարզաբանել են, որ այդ հանդիպման ժամանակ Փանջիկիձեն ասել է, որ «հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», եւ Լեռնային Ղարաբաղի մասին նա ընդհանրապես չի հիշատակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ