News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Gallup կազմակերպության հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասում առաջատարն է համացանցի հասանելիության մակարդակով: Gallup կազմակերպությունը հարցումներ է անցկացրել 148 երկրներում եւ պարզել, որ 2010 թվականի համեմատությամբ համացանցի հասանելիության մակարդակն աշխարհում աճել է 3 տոկոսով:

Ըստ Gallup-ի հարցումների՝ 2011 թվականին աշխարհում համացանցը հասանելի է եղել բնակչության 32 տոկոսի համար: 2011-ին Հայաստանում հարցման մասնակիցների 33 տոկոսն ասել է, որ ինքը տանը ինտերնետ ունի եւ այս ցուցանիշն էլ հենց ապահովել է Հայաստանի առաջատարությունը տարածաշրջանում: Վրաստանում այց ցուցանիշը կազմել է 29 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 15 տոկոսը:

Հարեւան երկրներից Թուրքիայում եւ Իրանում համացանցի հասանելիությունը բարձր է, քան Հայաստանում: Gallup-ի տվյալների համաձայն՝ Իրանում համացանցի հասանելիության մակարդակը կազմում է 38 տոկոս, Թուրքիայում՝ 40 տոկոս:

Համացանցի հասանելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեդիայում եւ Սինգապուրում. այդ երկրներում, հարցվածների 93 տոկոսը նշել է, որ տանն ինտերնետ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ