News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Հայաստանին ուղղված սպառնալիքների հերթական չափաբաժինն է բարձրաձայնել: Հանդես գալով երկրի կառավարության նիստում, նա գովել է իրեն, ինչպես նաեւ ադրբեջանցի ժողովրդին, որը «վստահ քայլերով» գնում է դեպի լուսավոր ապագա, իսկ այդ հրաշալի ճանապարհին խոչընդոտ է Հայաստանը:

Ալիեւը նախարարներին տեղեկացրել է, որ Ադրբեջանի տնտեսական, ռազմական հզորությունը նույնպես գտնվում է անհրաժեշտ մակարդակի վրա: Ի գիտություն պաշտոնյաների՝ «հզորությունն աճում է»: Միջազգային գոծընթացներն, ըստ Ադրբեջանի նախագահի, ամրացնում են Բաքվի դիրքերը: Նա նշել է, որ այսօր ադրբեջանական տնտեսությունն ուժեղ է եւ երկիրը հրաշալի ապագա ունի:

«Իսկ Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում: Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այդ երկրի ապագան մեծ հարցականի տակ է»,-հայտարարել է Ալիեւ կրտսերը: Այնուհետեւ նա անցել է եվրոպական արժեքներին ակնհայտորեն հակասող հռետորության, նշելով. «Մենք, մեր հերթին, պետք է հետագայում եւս, օգտագործելով բոլոր հնարավորությունները, նեղը գցենք Հայաստանին: Մենք առանց այդ էլ մեկուսացրել ենք նրանց բոլոր նախագծերից: Այդ քաղաքականությունը կշարունակվի: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնենք դրան»:

Իսկապես, որոշակի առումով Ադրբեջանին հաջողվել է բացառել Հայաստանի մասնակցությունը մի շարք տարածաշրջանային նախագծերում, բայց այդ երկրի իշխանությունները մոռացել են, որ թուրք-ադրբեջանական այդ նախագծերում ամեն բան այդքան էլ լուսավոր չէ: Փաստը, որ «փոքր եւ թույլ» Հայաստանն զգալիորեն ավելի առաջ է անցել եվրաինտեգրման հարցում, Բաքվում ոչ մի կերպ չեն ուզում տեսնել: Թե ինչ, «ընձուղտն ավելի բարձրահասակ է, նա ավելի լավ է տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ