News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

MED A.KGmbH ընկերությունը 2013 թ. Հայաստանում կսկսի ավտոբուսներ արտադրել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին որոշում ընդունեց այդ ընկերությանը 35 տարով վարձակալության հանձնել Միկոյան 18 հասցեում գտնվող շենքը:

Առաջիկա 7 տարիների ընթացքում վարձակալության արժեքը կլինի տարեկան 1 մլն դրամ:

Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում տեղեկություններ չկան այս ընկերության մասին: Համացանցով որոնումները եւս արդյունք չեն տալիս; Չի բացառվում, որ օֆշորային գոտիներից մեկում գրանցված ընկերություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ