News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ոստիկանությունում հայտնվել է «օրենքոգ գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության կազմակերպման առաջին կասկածյալը: Հիշեցնենք, որ Ուսոյանին գնդակահարել են այսօր՝ հունվարի 16-ի ցերեկը, Մոսվակյի կենտրոնական Պովարսկի փողոցում գտնվող ռեստորանից դուրս գալու պահին:

Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Ուսոյանի հիմնական թշնամիների շարքում գլխավորն ու ամենավրիժառուն համարվում է քրեական հեղինակություն Ռովշան Ջանիեւը՝ «Ռովշան Լենքորանսկի» մականունով: Բոլորովին վերջերս, Հասանի եւ Ռովշանի միջեւ լուրջ հակամարտություն էր տեղի ունեցել: «Օրենքով գողերի» պաշտոնական «հավաքի» արդյունքում Ջանիեւը զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Իրավապահները կարծում են, որ հենց այդ պատճառով էլ «Լենքորանսկին» շահագրգռված էր «Դեդ Հասանի» մահվամբ:

Բացի այդ, նշվում է նաեւ «Դեդ Հասանի» հնարավոր ժառնգորդի անունը, նա «Դեդ Հասանի» աջ ձեռքը համարվող, «օրենքով գող» Շաքրոն է:

Ինչպես գրում է Utro.ru-ն, 2010 թվականին «Դեդ Հասանի» դեմ նախկին մահափորձի պատվիրատու էին նշում հենց Ռովշան Ջանիեւին, ով ադրբեջանական հանցավոր ընկերակցության առաջնորդն է, ով գործում է Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններում: Այն ժամանակ մահափորձի անմիջական կատարողները ծայրահեղական իսլամիստական «Ասհաբա» խմբավորման անդամ քիլերներն էին: Նախորդ անգամ Բոտկինի հիվանդանոցի բժիշկներին հաջողվել էր փրկել Ասլան Ուսոյանի կյանքը:

Life News-ը հայտնում է Ուսոյանի գնդակահարության մասնամասները: Դիպուկահար հրացանի գնդակը (ենթադրվում է, որ կրակել են մոտակա շենքերից մեկի տանիքից կամ պատուհանից) փաստացի փոկել է գլխի կեսը, սակայն «Դեդ Հասանը» որոշ ժամանակ դեռ ողջ է եղել:

Շտապօգնության մեքենայով նրան հասցրել են Բոտկինի հիվանդանոց, սակայն ճանապարհին նա արդեն կլինիկական մահի վիճակում է եղել: Ժամը 14:20-ին բժիշկները դադարեցրել են նրա վերակենդանացման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ