News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ռուսաստան 2012 թ. արտահանվել է մոտ 1400 տոննա ձկնեղեն, նախորդ տարվա 1200 տոննայի համեմատ: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հկ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանը: Սակայն, նրա խոսքով, ձկան արտահաման գործընթացում առկա են մի շարք խոչընդոտներ, իսկ «մեծ եղբայր Ռուսաստանը օրենքով սահմանված եւ չսահմանված ճնշումներ է բանեցնում»: Մասնավորապես՝ հայ ձկնաբույծները ստիպված են ձուկն արտահանել միջնորդ կազմակերպությունների միջոցով, որոնք մոտ 30% շահութաբերություն ունեն եւ թանկացնում են հայկական ձկան վերջնական արժեքը: Ըստ Ա. Աթայանի՝ ռուսական քաղաքներում հայկական իշխանը վաճառվում է կգ-ը 520-560 ռուբլով (մոտ 7000 դրամ), սակայն դրանից շահույթներ պետք է ունենան ինչպես արտահանողները, այնպես էլ միջնորդներն ու մանրածախ ցանցը:

Ա. Աթայանի խոսքով՝ ներկայում բանակցություններ են տարվում առանց միջնորդների արտահանում կազմակերպելու թույլտվությւոն ստանալու համար;

Ա. Աթայանը նաեւ հերքեց, որ հայկական ձկան մեջ աղիքային ցուպիկներ կան: «Ձուկը ընկավ գետին՝ կարող է մաշկի վրա աղիքային ցուպիկ հայտնվի, լվաս՝ կանցնի: Նույնիսկ Եվրոպայում, որտեղ պահանջները շատ խիստ են, աղիքային ցուպիկ չեն որոնում: Իսկ ձկան մեջ աղիքային ցուպիկ լինել չի կարող, դրա համար պետք է հատուկ ներարկում անել»,- ասաց Ա. Աթայանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին Ռուսաստանը սահմանափակեց 4 հայկական ընկերությունների մուտքը ռուսական շուկա՝ աղիքային ցուպիկի հայտնաբերման պատճառով; Ըստ Ա. Աթայանի՝ այդ 4-ից երկուսի նկատմամբ սահմանափակումը հանվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ