News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ է ներկայացրել Կապսի, Եղվարդի, Վեդու եւ Մաստարայի ջրամբարների կառուցման նպատակով իրականացվող քայլերի եւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքի մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե զեկուցվել է, որ  նշված ջրամբարների կառուցման ծրագրերը գնահատվել են, եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային դոնոր կազմակերպություններին:

Մասնավորապես Կապսի անավարտ ջրամբարի մասով նշվել է, որ բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ:  Առավել նպատակահարմար է համարվում ջրամբարի վերականգնումը 6 մլն խմ ընդհանուր ծավալով, ինչը ոռոգման խնդիրներ լուծելուց բացի, կվերացնի նաեւ վթարային վիճակում գտնվող շինարարական թունելից սպառնացող վտանգը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 18,5 մլն եվրո, արդեն մեկնարկել է նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցման համար  ՀՀ կառավարությունը դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA), ներկայումս գործընթացը գտնվում է բանակցային փուլում:  Վեդիի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են վարվում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:

Փոխվարչապետը կարեւորելով ջրամբարաշինության ոլորտում գործնական քայլերի իրականացումը`  պատասխանատուներին հանձնարարել է հետեւողական լինել այդ աշխատանքներում եւ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին:

Տպել
Ամենաշատ