News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «հակապետական» է անվանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին:

«Իվանիշվիլիի հայտարարությունը, որը նա արել է Հայաստանում մտահոգիչ է եւ հաշվի չի առնում Վրաստանի ռազմավարական եւ աշխարհաքաղաքական շահերը»,-հայտարարել է Սահակաշվիլին այսօր՝ հունվարի 17-ին կայացած բրիֆինգում:

Նրա խոսքով՝ ներկայումս նման երկաթուղու անհրաժեշտություն չկա, քանի որ Վրաստանն այլընտրանքային ելք ունի դեպի Եվրոպա՝ Ախալքալաք-Կարս երկաթուղով եւ այդ երթուղին մրցակից է առաջին հերթին Ռուսաստանի համար:

«Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը պետք է լուծել միայն Աբխազիայի դեօկուպացիայի հարցը լուծելուց հետո կամ այդ հարցին զուգահեռ, քանի որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը փաստացի նշանակում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացում»,-նշել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունվարի 17-ին կայացած ասուլիսում, Իվանիշվիլին հայտարարել է, որ Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավոր է եւ վրացական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել այդ հարցում: Իվանիշվիլիի խոսքով՝ այդ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը մեծ չափով կախված է Ռուսաստանի դիրքորոշումից: Նա նաեւ ընդգծել է, որ Վրաստանը այդ ուղղությամբ գործադրում է բոլոր ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ