News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Սասունցի Դավթի» էպոսը հայտնվել է Ռուսաստանի ԿԳՆ կողմից աշակերտների արտադասարանական ընթերցանության համար առաջարկվող գրքերի շարքում: Նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ արտադասարանական ընթերցանության համար առաջարկվող ստեղծագործությունների ցանկն արդեն ուղարկվել է երկրի տարածաշրջաններ: Նախարարությունում նշում են, որ այդ ցանկը կարող է օգտագործվել արտադասարանական եւ դասերից դուրս աշակերտների հետ պարապմունքների կազմակերպման ժամանակ:

100 գրքերի ցանկում են Միխայիլ Բուլգակովի «Սպիտակ Գվարդիան», Կիր Բուլիչեւի «Ալիսայի արկածները», Սերգեյ Դովլաթովի պատմվածքները, Իլյա Իլֆի եւ Եվպենի Պետրովի «12 աթոռը» եւ «Ոսկե հորթը», Ռոբերտ Ռոժդեստվենսկիի եւ Նիկոլայ ուբցովի բանաստեղծությունները, Արկադի եւ Բորիս Ստրուգացկիների «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» եւ «Դժվար է Աստված լինելը» վեպը, Վիկտոր Նեկրասովի «Ստալինգրադի խրամատներում» պատմվածքը եւ այլն:

Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ