News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ ազբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն:

Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն՝ գազի սակագնի բարձրացման հետեւանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաեւ սպառողների համար:

ՀՀ էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որեւէ հստակեցում չկա, եւ բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ