News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ալժիրի ԱԳՆ-ից ստացված նախնական տվյալների համաձայն` Ալժիրում ահաբեկիչների կողմից պատանդ վերցված անձանց մեջ Հայաստանի քաղաքացի չկա: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ հայաստանցի պատանդի մասին հայտնել էր «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը:

Նշենք, որ ահաբեկիչները մի քանի տասնյակ պատանդներ էին վերցրել Ալժիրի հարավ-արեւելքում գտնվող գազի վերամշակման գործարանի տարածքում:

Հիշեցնենք, հունվարի 17-ին ամբողջ օրվա ընթացքում Ալժիրից հակասական տվյալներ էին ստացվում: Հաղորդվում էր, որ 30 պատանդների հաջողվել է փախչել: Նրանց տարհանել էին ռազմական ուղղաթիռներով:

Երբ պատանդների եւ գրոհայինների շարքերը փորձել էին դուրս գալ դեպքի վայրից, նրանց մեքենաների  վրա օդային մի քանի հարվածներ են տեղացել: Այդ ժամանակ տեղեկություն էր ստացվել 35 պատանդների զոհվելու մասին, եւս չորսն ազատագրվել էին:

Այդ տեղեկությունն այդպես էլ մնացել էր առանց պաշտոնական հաստատման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ