News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում «EurasiaNet.org»-ում հրապարակված Եվրոպական պառլամենտում սոցիալիստների եւ դեմոկրատների քաղաքական խորհրդատու Էլդար Մամեդովի հոդվածը՝ զգալի կրճատումով:

Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների մասին շատ կարծիքներ են հնչել, այդ թվում նաեւ այն մասին, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները կարող են օգտագործել ադրբեջանական օդանավակայանները, որպես Իրանի դեմ հնարավոր պատերազմի հենակետային բազաներ: Երկկողմ հարաբերությունների իրականությունը, սակայն, այդքան էլ դրամատիկ չեն, որքան պրագմատիկ են:

Պետք է հաշվի առնել, որ երկրներից ոչ մեկը մյուսի համար ռազմավարական կարեւոր ակտիվ չի համարվում: Իսրայելի տեսակետից, Ադրբեջանը «պերեֆերիկ ռազմավարության» վերջին իրագործումն է: Արաբական թշնամաբար տրամադրված պետություններով շրջապատված Իսրայելը ձգտում է «արտաքին օղակին», ոչ արաբական, բայց չափավոր մահմեդական պետություններին: Ժամանակին Իսրայելի համար «արտաքին օղակը» քեմալական Թուրքիան եւ միապետական Իրանն էին:

Իսրայելի որոշ նեոպահպանողական դաշնակիցներ երազում են Իրանի ադրբեջանաբնակ տարածքներում անջատողական տրամադրությունների տարածման մասին: Սակայն պաշտոնական Բաքուն մտահոգված է Իրանի արձագանքով: Նրանք հասկանում են հակազդման դեպքում Իրանի իսկական ներուժը:

Ադրբեջանի ղեկավարությունը իսկապես չի ցանկանում տեսնել պատերազմ «իր շեմին», դրա բոլոր անկանխատեսելի հետեւանքներով: Բաքուն, սակայն, չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այն թերեւս ձգտում է կառավարելի լարվածության հասնել, որը կարող է Արեւմուտքի առջեւ Բաքվին թույլ տալ ներկայանալ, որպես կարեւոր դաշնակից «խելագար մոլլաների» դեմ, եւ փակել Ադրբեջանում անընդհատ վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը:

Ադրբեջանի տեսակետից, Իսրայելի հետ հարաբերությունները արժեքավոր են, քանի որ Տել Ավիվի պաշտոնյաները ազատ են ԱՄՆ եւ ԵՄ սահմանած զենքի վաճառքի էմբարգոից: Այսպիսով, Ադրբեջանի համար, Իսրայելը զենքի ձեռբերման կարեւոր աղբյուր է, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել ցանկացող Բաքվի համար:

Սակայն պետք է նշել, որ ռազմական ուժի կուտակումը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ռազմավարական նպատակը: Եթե Բաքուն ցանկանում է, երբեւիցե ղեկավարել Ղարաբաղը, ապա առաջին հերթին պետք է համոզի ղարաբաղի հայերին, որ իրենց ապագան Ադրբեջանում ավելի լավ կլինի, քան անկախ, կամ Հայաստանի հետ իացած կարգավիճակում: Հավանականությունը, որ դա տեղի կունենա, արդեն քիչ է: Իսկ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ղարաբաղի հայերի համար ադրբեջանական վերահսկողության հավանականությունը ավելի է հեռացնում:

Ադրբեջանի համար Իսրայելի հետ հարաբերությունները արժեքավոր են նաեւ Վաշինգտոնում հրեական հզոր լոբբիի հետ կապեր ստեղծելու պատճառով: Ադրբեջանը դրանով փորձում է հավասրակշռության հասնել ԱՄՆ-ում, որտեղ հայկական հզոր լոբբի կա սակայն Բաքվի ակնկալիքներն այս հարցում իրատեսական չեն: Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ հրեաների համար խնդիր չէ, եւ Իսրայելի համակիրների մեծ մասը պարզապես չեն ցանկանում հակադրվել հայկական հզոր լոբբիին, հատկապես, երբ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը՝ Թուրքիան, ներկայումս թե Հայաստանի եւ թե Իսրայելի համար անտագոնիստ է:

Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ հեռանալ մահմեդական աշխարհի երկրներից, մասնավորապես Թուրքիայից: Ահա թե ինչու Բաքուն ՄԱԿ-ում կողմ քվեարկեց Պաղեստինին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում:

Պետք է նշել, որ ադրբեջանցիների մեծ մասը հիացած չէ Բաքվի եւ Իսրայելի հարաբերություններով, հատկապես երբ իսրայելցի պաշտոնյաները Ադրբեջանն անվանում են «մահմեդական աշխարհում առաջընթացի սիմվոլ», դա միայն ավելացնում է շատ ադրբեջանցիների դժգոհությունը:

Ներկայումս Ադրբեջանի եւ Իսրայելի դիվանագիտական օրակարգերը էապես տարբերվում են, եւ այս պետություններից ոչ մեկը, կարծես թե չի պատրաստվում ճշգրտել գերակայությունները՝ երկկողմ հարաբերություները խորացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ