News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Թուրքիայի արեւելքում աննախադեպ ցուրտ եղանակի պատճառով սառցակալել է Վանի Բերկրիի ջրվեժը։

Տարվա տաք եղանակներին մշտապես Վան այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում գտնվող Բերկրիի ջրվեժն իր գեղեցկությունը չի կորցրել նաեւ ցուրտ ձմռանը՝ կախարդելով իրեն դիտելու համար եկած տեղացիներին եւ զբոսաշրջիկներին։

Մոտ 15 մետր բարձրությունից գահավիժող ջրի շիթերի մի մասը ցառցակալել են՝ ստեղծելով գեղեցիկ սպիտակ տեսարան։

Նշենք, որ Բերկրիի ջրվեժը (ներկայումս անվանվում է Մուրադիյե) գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում  Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ, անցնելով 65 կմ տարածություն եւ թափվում Վանա լիճը։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ