News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին Հայաստան են ժամանելու սփյուռքահայ գեներալներ ու ծովակալներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը։

Դ. Կարապետյանը նշեց, որ սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները Հայաստան են ժամանելու՝ մասնակցելու Բանակի օրվա տոնական միջոցառումներին: «Սփյուռքահայ գեներալների այցը խորհրդանշում է հայոց բանակի շուրջ համազգային համերաշխություն եւ ակնածանք»,- նշեց Դ. Կարապետյանը:

Նշենք, որ սփյուռքահայ գեներալների այցը Հայաստան կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի հետ համատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ