News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում հունվարի 22-ի երեկոյան հերթական հարձակումն է տեղի ունեցել տարեց հայ կնոջ դեմ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական marksist.org  կայքը՝ հայ կնոջ դեմ հարձակումը տեղի է ունեցել ոստիկանատան մոտակայքում։ Հարձակվողը եղել է մոտ 35 տարեկան եւ կրել է սեւ հագուստ։ Նշվում է, որ տարեց հայ կինը դաժան ծեծի է ենթարկվել։ Ծեծի հետեւանքով կոտրվել է կնոջ ակնոցը եւ ապակին վնասել է կնոջ աչքը։ Հունվարի 23-ի առավոտյան կնոջը վիրահատության են ենթարկել։

Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակը կոչ է անում հունվարի 23-ին, ժամը 16։00-ին բողոքի ակցիա իրականցնել՝ ընդդեմ այլատյացության հողի վրա կատարվող բռնությունների։

Նշենք, որ այս դեպքը Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված 3-րդ հարձակումն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ